
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հետաձգել 25-րդ տուրի 4 հանդիպում կորոավիրուսի տարածման վտանգների պատճառով:
Այսօր չեն կայանա «Ատալանտա» – «Սասուոլո», «Տորինո» – «Պարմա»,« Վերոնա» – «Կալյարի» եւ «Ինտեր» – «Սամպդորիա» հանդիպումները:
Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 29 մարդ, որոնցից երկուսը մահացել են:
Էդմոն Մարտիրոսյան