Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնթեյ Ուայլդերը 7-րդ ռաունդում նոկաուտի ենթարկվեց Թայսոն Ֆյուրիից եւ չկարողացավ պաշտպանել չեմպիոնական գոտին: 7-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկի մարզիչները սպիտակ սրբիչ են նետել ռինգ եւ գրանցվել է տեխնիկական նոկաուտ:
Սա Ուայլդերի առաջին պարտությունն էր պրոֆեսինալ ռինգում:
Հիշեցնենք, որ նրանց առաջին մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի:
Ֆանտաստիկ մենամարտից հետո Ֆյուրին իր ընկերների հետ նշել է հաղթանակը Լաս Վեգասի ակումբներից մեկում: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երեւում է ` գինովցած Թայսոն Ֆյուրին երգում է Ուայլդերի նկատմամբ տարած հաղթանակի մասին. «Օդում եղել են 3 բրոնզե ռմբարկու: Հետո եկել է «գնչուների թագավորը» Անգլիայից եւ «կրակեց» բոլորին»,- ահա այսպես է արտահայտվել «Գնչուների արքան» իր հաղթանակի մասին:
Gepostet von Futbalove/Ֆուտբալով/足球是爱 am Sonntag, 23. Februar 2020
Էդմոն Մարտիրոսյան