
Իրանում Հայաստանի դեսպանատունը հայտարարել է, որ դեսպանությունը ամբողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով Հայաստանի քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:
«Դեսպանությունում գործում է «թեժ գիծ», պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ: Այդ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն»,- ասվում է հայտարարության մեջ: