Զինծառայողը վնասվածք է ստացել թևի շրջանում. ինչ իրավիճակ է այս պահին սահմանամերձ Բաղանիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին, ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Նշենք, որ  թշնամու արձակած կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ զինծառայողը վնասվածք է ստացել թևի շրջանում:

Իսկ, ահա երեկ  վաղ առավոտվանից ադրբեջանական կողմը կրկին վերսկսկել է անկանոն կրակոցներ արձակել սահմանամերձ Կոթի համայնքի և մի քանի այլ բնակավայրերի ուղղությամբ։

ArmLur.am-ի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ Բաղանիսի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցները եղել են դիրքերում:

«Այս պահին գյուղում ամեն ինչ լավ է, լարվածություն չկա»,-ասաց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս