Ինչ կոչով են հանդես եկել Սերժ Սարգսյանի աջակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի աջակիցները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի աջակիցներ,

Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25 ին ժամը 14:00-ին ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին: Գործը կքննի դատավոր Վահե Միսակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:




Լրահոս