
Փետրվարի 22-ին Ստեփանակերտում կայացած երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո պարզվում է, ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ:
ArmLur.am-ի արցախյան աղբյուրը տեղեկացրեց, որ հանդիպումը տեղի է ունեցել կառավարական տանը, որտեղ իջևանել էր Նիկոլ Փաշինյանը: «Նրանք առանձին երկար զրուցեցին, հետո շատ ջերմ հրաժեշտ տվեցին իրար»,- նշեց մեր զրուցակիցը:
Թե ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Արցախի նախկին վարչապետը, ով Արցախում սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտ-թեկնածուն է համարվում, մնում է միայն ենթադրել: