ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին:
«Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին»,- գրել է Միրզոյանը: