Կորոնավիրուսով վարակվածների մեծամասնությունը տղամարդիկ են, 50-ից բարձր սկսած տարիքային խմբերն են ռիսկային գոտում, իսկ երեխաների շրջանում մահացության դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Այն երկրները, որոնք Հայաստանի համար ռիսկային են, կլինին 14 օր վերահսկողության տակ։ Կորոնավիրուսը նույն սեզոնային գրիպի նման է փոխանցվում. պետք է հաճախակի լվացվել: Ինչ վերաբերում է պաշտպանական դիմակներին, դրա կարիքը հիմա չկա, պետք է պարզապես հաճախակի լվացվել»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: