
Ինչպես հայտնի է՝ այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
Եվ ահա այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ բեռնափոխադրումների պարագայում:
Մանրամասները՝ տեսանյութում: