195 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) պետական վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափագիտական կանոնների և նորմերի կատարման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ վաճառքի, հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման նկատմամբ:

2019 թվականին ՇՎՏՄ-ի կողմից իրականացվել է թվով 277 ստուգում, որից՝ 238-ը` ծրագրով նախատեսված, 39-ը` բողոքի հիման վրա:

Իրականացված 277 ստուգումների ընթացքում 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 82 տնտեսվարող սուբյեկտի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:

Ստուգումների ընթացքում արձանագրվել են 333 խախտումներ, որից՝ 133-ը՝ hամապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, 109-ը՝ թերի մակնշում կամ մակնշման բացակայություն, 65-ը՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտում, 8-ը՝ ավտոմոբիլային բենզինին և դիզելային վառելիքին ներկայացվող անվտանգության պահանջների խախտումներ, 18-ը՝ այլ բնույթի խախտումներ:

2019 թվականի նոյեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-220-Ն) ընդունումից հետո` մինչև դեկտեմբերի 31-ը, իրականացվել է, առանց նախապես ծանուցման, 19 ստուգում, որից 9-ում հայտնաբերվել են խախտումներ (7-ում՝ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չէին, 2-ում՝ բաշխիչ աշտարակների ճկափողերի չափման միջոցներում հայտնաբերվել են ցուցանիշների շեղումներ):




Լրահոս