Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:

Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության`  նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:

Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.

 Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,

 Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն,

 Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,

 Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://sme.ameriabank.am/1000-taxpayers




Լրահոս