![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/87455685_624551521423982_6925006024537538560_n.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի առաջնության 25-րդ տուրի «Ռոմա» – «Լեչե» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Խաղն ավարտվել էր հռոմեական թիմի 4:0 հաշվով հաղթանակով, որտեղ մեր ֆուտբոլիստը դարձել էր մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան