
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին բուհերի ու դպրոցների ներգրավվածություն չի լինելու: Այս մասին Հարությունյանն ասաց փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Երկու օրինակ ունեք ընտրությունների, որ որևէ բուհ և դպրոց քարոզարշավին չի մասնակցել: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է, սակայն գրաֆիկը դեռ չի հստակեցրել, իսկ նախարարությունում զբաղվածությունը մեծ է: