ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Թե ինչու է սենդվիչն այս անվանումը ստացել, դժվար է գուշակել։ Ամեն դեպքում, հետաքրքիր ու յուրօրինակ մարքեթինգային լուծում է։

 

 

 

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձն իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքը տրամադրել է վարձակալության, ապա այդ դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ:

Արման Ավետիսյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

 

 

 

ՀԱՐՑ. Ե՞րբ պետք է դիմել միանվագ հրատապ օգնություն ստանալու համար:

Լուսյա Հակոբյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով տեղեկանք՝ տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է, եւ դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:




Լրահոս