Լուսանկարն արվել է Երեւան-Գյումրի մայրուղում
Երեկ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Երեւան-Գյումրի մայրուղին եւ պահանջել ազատ արձակել կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։ Նրանք պահանջում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել արդարադատության համակարգը սահմանադրականության տիրույթ բերելու, դրա համատեքստում ռազմագերիներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու համար։ Նշենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում էր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է մերժվում ապոստիլով վավերացումը։
Երանուհի Պողոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներից,
բ) փաuտաթուղթը ներկայացվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված, ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ,
գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր,
դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ,
ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից՝ մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Դիմումի մերժումը, oրենքով uահմանված կարգով, կարող է բողոքարկվել դատարան:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ՀԱՐՑ. Գույքահարկի կիսամյակային հաշվարկ ե՞րբ պետք է ներկայացնել: Ընդհանրապես, գույքահարկի վճարման ժամկետ ե՞րբ է սահմանված:
Սուսաննա Ջիլավյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք),
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք):
Միաժամանակ հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով՝
1. կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները, նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը, նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: