ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է էրեբունի վարչական շրջանում

Շունը հսկում է, որ կատուներին «նեղացնող» չլինի, կատուներն էլ հանգիստ ճաշում են։

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք է իրականացնում, ապա վաճառքի իրականացման մասով ո՞ր դեպքում կարող է տվյալ կազմակերպությունը համարվել արտոնագրային վճար վճարող:

Գեւորգ Խաչատրյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող), իսկ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության նպատակով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալ է աշխատողների թիվը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Անձը ո՞ւր պետք է դիմի հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Ցողիկ Վարդանյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ց. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձն ունի առողջական խնդիրներ, եւ կարիք է առաջացել հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա կամ բժշկական կազմակերպություն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններից, ախտորոշման ճշգրտումից եւ բուժումներից հետո /առնվազն 3 ամիս` ամբուլատոր եւ հիվանդանոցային պայմաններում/ անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր /ձեւ 88/` տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ներկայացնելու եւ փորձաքննվելու համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անձին հաշմանդամ են ճանաչում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը եւ նրա տարածքային մարմինները (հանձնաժողովները):

 




Լրահոս