ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Զավեշտալի է, որ Վալենտինի տոնին նվիրված կարմիր սրտիկները տեղ են գտել զուգարանի թղթի վրա։ Հավանաբար, հենց սրտերն էլ որոշել են թղթերի գինը՝ 800 դրամ։

 

 

 

ՀԱՐՑ. Գրավի վրա, առանց դատարան դիմելու, ինչպե՞ս է բռնագանձում տարածվում:

Նելլի Սահակյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուին գրավի առարկայի՝ առանց դատարան դիմելու բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն, սույն հոդվածի համաձայն, իրավունք ունի դատական կարգով վիճարկելու գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:
Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն, սույն օրենսգրքի ուժով, իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել։

Գայանե Մխիթարյան (33 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել, եթե ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք), հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվները կարող են չեղյալ ճանաչվել չեղյալ ճանաչման հիմքերից որեւէ մեկն առաջանալու օրվան հաջորդող մինչեւ 15-րդ օրը:




Լրահոս