ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլիտար զորամասում տեղի ունեցածի հետքերով. պաշտոնանկությունը չուշացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերոնշյալ զորամասում մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը:

Գործով 3 անձ կալանավորվել է, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին նաեւ Մկրտչյանի համածառայակիցներ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս