«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որը հայտնի դարձավ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելով, հրաժարվել է իր անվտանգությունն ապահովող թիկնապահներից:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել էին դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել նրան: Եվ, ահա, կատարվածից 4 ամիս անց դատավորն իր մտերմիկ շրջապատում հայտնել է, որ այլեւս չի ցանկանում՝ իր անվտանգությունը ապահովեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: