Նիկոլ Փաշինյանի ուշագրավ շեշտադրումներն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Ընդ որում, չնայած երկու երկրների ԱԺ նախագահները չեն հանդիսանում Անվտանգության խորհրդի անդամ, սակայն այդ նիստին ներկա են եղել:

Հիշեցնենք, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկու երկրների անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստն է։ Առաջինը տեղի ունեցավ մարտի 12-ին Ստեփանակերտում՝ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ։ Այդ նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը: Նշենք, որ այդ նիստինչէր մասնակցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Երկրորդ նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Երեւանում։

Եվ ուշագրավ է, որինչպես առաջին նիստին, այնպես էլ շաբաթ օրըտեղի ունեցած համատեղ նիստին ներկա չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Առաջին նիստից հետո նախագահի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ պատշաճ հրավեր չի եղել, սակայն կառավարությունից էլ արձագանքել էին, թե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան։ Իսկ արդեն այս անգամ նախագահի բացակայությունը մեկնաբանվեց նրա վատառողջ լինելու հանգամանքով:

Եվ չնայած շաբաթ օրըտեղի ունեցած նիստին նախորդել էին բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի պլանավորումը վաղուց է եղել, այն հերթականն է եւ, ըստ էության, կապ չունի բանակում վերջին դեպքերի կամ կադրային տեղաշարժերի հետ: Սակայն, բնականաբար, նիստըչի անցել առանց այդ հարցերի քննարկման, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում եւս հետաքրքիր շեշտադրումներ է արել եւ հիմնականում խոսել Արցախյան հակամարտության կարգավորման մասին:

«Բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել, եւ այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենքունեցել արձանագրել, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենեւին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միեւնույն պատկերացումները»,- նշել է Փաշինյանը: Սակայն նա ընդգծել է, որ ռազմավարության եւ վեկտորի ուղղությամբ իսկապես առկա է նույնական պատկերացում, եւ դրանք ունեն անհրաժեշտ հենասյուններ:

«Այդ հենասյուներից կարեւորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, եւ, առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների, հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում», – հավելել է վարչապետը:

Փաշինյանն իրխոսքում անդրադարձել է նաեւ բանակում տիրող իրավիճակին եւ 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին: «Կա դիսոնանս բանակի հեղինակության եւ ծառայության հեղինակության միջեւ: Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում բանակը բացարձակ եւ անառարկելի հեղինակություն է: Այսինքն՝ բանակի հետ կապված ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Արցախում չի կարող լինել որեւէ քննարկում եւ որեւէ թեմա, որովհետեւ Հայաստանում եւ Արցախում, ընդհանրապես, հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց, ցավոք սրտի, մենքունենք այսպիսի մի երեւույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն, այնուամենայնիվ, որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը», – նշել է վարչապետը:

Իսկ, ահա, խոսելով Արցախում սպասվող համապետական ընտրությունների մասին՝ վարչապետը նշել է. «Եվ ես շատ կարեւոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի եւ Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ումոտեցումներ»:

«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստիցհետո Արցախի ՊԲ-ում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ կլինեն: Եվ, ահա, երեկ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին այդ պաշտոնում փոխարինեց Ջալալ Հարությունյանը: Սա, սակայն, փոփոխությունների միայն սկիզբն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխություններ կլինեն զորամասերի հրամանատարների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների շրջանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս