Երաշտ՝ ձմռանը․ գյուղերը սնուցող շատ աղբյուրներ ցամաքել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում՝ Կոթիում, Ոսկեվանում, Բաղանիսում, երաշտ է: Սովորաբար երաշտը լինում է ամռանը, սակայն հիմա ձմռան ընթացքում է երաշտը: Գյուղերը սնուցող շատ աղբյուրներ ցամաքել են, խիստ վատացել է խմելուջրի մատակարարման գործը:

Ոսկեվանի բնակիչներից շատերը,մոտ 8 կմ ճանապարհ անցնելով, ավտոմեքենաներով իրենց կարիքների համար խմելուջուր են կրում Ոսկեպար գյուղիցներքեւ գտնվող աղբյուրից: Ոսկեվանի մի բնակիչ իր մարդատար ավտոմեքենայում ջրի մեկ տոննա տարողությամբ տարա է տեղադրել, Ոսկեպարի նշված աղբյուրից ջուր է կրում եւ համագյուղացիներին 1 տոննա ջուրը վաճառում 3 հազար դրամով:

Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի շրջակա աղբյուրները ցամաքել են, Բաղանիսի բնակիչները խմելուջուր են ստանում չորս օրը մեկ անգամ:

Նարեկ Սահակյանը նաեւ նշեց,որ 4 օրվա ընթացքում խմելու ջրամբարում կուտակվում է 30 տոննա ջուր, որըտրվում է սահմանամերձ գյուղի բնակիչներին:

Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս ձմռանը ընդամենը մեկ անգամ է ձյուն տեղացել, որը մի քանի ժամից հետո հալվել է: Գյուղի վարչական ղեկավարը նաեւ հայտնեց, որ Բաղանիսում անցյալ տարվա աշնանը 8 հեկտար գարի են ցանել, եւ ինքըվերջերստեսել է, որ այդ գարին ընդհանրապես չի ծլել:

Նա հայտնեց, որիրենք արտեզյան հոր բացելու համար դիմել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մասնագետներ են եկել, երկրաբանական հետախուզություն կատարել եւ գյուղի հարավային ծայրին արտեզյան հոր փորելու համար ստորգետնա ջուր են հայտնաբերել: Այդ ջուրը պետք է լաբորատոր հետազոտության ենթարկվի՝ պարզելու համար՝ այն պիտանի է բնակիչների խմելու համար:

Ո. Սարգսյան
Տավուշ




Լրահոս