
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: