
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանում քննվում է ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: