Քոչարյանի գործը կարճելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի մարտի 3-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունները: Դատարանը որոշումը կհրապարակի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթներով հանդես եկան մեղադրանքի և պաշտպանության կողմերը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:




Լրահոս