![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/2-8.jpg)
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են ընդհանուր շուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր:
Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:
![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/1-3.jpg)
Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց:
Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին