Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է: ՀՀ նախագահը Արմեն Սմբատյանին Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագրում փոփոխությունների հրամանագիր է ստորագրել, որով արձանագրվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանի նստվայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Թել Ավիվում դեսպանություն հիմնելու որոշմանը ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 2019թ. սեպտեմբերին: Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 1992թ. ապրիլին: 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը:




Լրահոս