
Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:
«Սակայն, Եվրահանձնաժողովի տեսակետով, ցանկացած նման գործողություն պետք Է հիմնվի գիտական գնահատումների վրա եւ պետք Է համակարգվի Եվրամիության մակարդակով»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: