Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակություն կազմակերպելու մեջ: Գործով կա 5 մեղադրյալ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մեղադրող դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 15:30-ին: