
Փետրվարի 22-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Բռնակոթ բնակավայրի արոտավայրից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Բռնակոթի 53-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ մարիխուանա թմրամիջոց է, աճեցրել է տնամերձ հողամասում՝ իր օգտագործման համար:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում Բռնակոթի բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 1 ու կես կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգված, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով։
Համաձայան փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։