ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը համացանցից

Նստարանը «կողպել են» հնարավոր գողությունը կանխելու համար: Ցավալի է, որ դեռեւս հանդիպում են նմանատիպ զազրելի երեւույթներ:

 

 

 

 

ՀԱՐՑ. ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման ժամանակ արդյոք ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը կարո՞ղ է փոխվել:

Եպրաքսիա Մարկոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով` մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 150.000 ՀՀ դրամ, երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 120.000 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 50.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն՝ օրենքով սահմանված կարգով: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը մանրածախ վաճառքի կետում գնորդից արտարժույթով կանխիկ վճարում է ընդունում, ապա արդյոք նա պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ:

Անժելա Իսահակյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Իսահակյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպեu նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելու համար պատասխանատվության նորմերը սահմանվում են՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածով:
Միաժամանակ առաջարկվում է հաշվի առնել ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009թ. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման մի քանի հարցերի վերաբերյալ N5 պաշտոնական պարզաբանումը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջեւ:




Լրահոս