
Արա Ալեքսանի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 11։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 6/4 և 8 հասցեներում գտնվող շինությունների միջնամասում, մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նույն հասցեում գտնվող հացաբուլկեղենի արտադրամասին կից խանութի սեղանից վերցված խոհանոցային դանակով հարվածել է եղբոր՝ Արտավազդ Ալեքսանի Աբրահամյանի և հոր՝ Ալեքսան Արտավազդի Աբրահամյանի հետ, մինչ այդ Երևան քաղաքի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկում, ավտոմեքենաներով միմյանց չզիջելու հարցի շուրջ Արտավազդ Աբրահամյանի հետ ունեցած տարաձայնության վերաբերյալ փոխադարձ վիճաբանության և քաշքշուկի մեջ գտնվող Էդգար Մնացականյանի որովայնին, վերջինիս կողմից հորը՝ Ալեքսան Աբրահամյանի ուսի հատվածում ձեռքով հարվածելու համար՝ Էդգար Մնացականյանին պատճառելով կյանքի համար վտանգավոր առողջության ծանր վնասվածք։