Երեկ Հայաստանում պատմական օր էր. տարբեր դատարաններում քննվում էին նախկին երկու նախագահների մասնակցությամբ դատական գործերը: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի դատն էր, իսկ Շենգավիթի դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քրեական գործի քննությունն էր:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանի հետ:
«Եթե կա հանցագործություն և մնում է անհետևանք, ապա դա մեր երկրին պատիվ չի բերում, իսկ եթե կա հանցագործություն և հետևանք, դա պատիվ է բերում: Այսինքն՝ իր ամեն արարքի համար մարդ պետք է պատասխանատվություն կրի, իսկ դրա որոշողը դատարանն է»,- ընդգծեց Արթուր Դավթյանը:
Լիդա Եղիազարյան