ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանք՝ հաշմանդամության մատչելիության նորմերը չպահպանելու համար. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում իր մտահոգությունն է հայտնում՝ նշելով, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված` մատչելիության վերաբերյալ գործողնորմերնու չափորոշիչները:

Բացի այս, ըստ կոմիտեի՝ բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման եւ հանրային, մասնավորապես՝ տրանսպորտային, տեղեկատվական եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները:

Կոմիտեին նաեւ մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքըչի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի եւ չափորոշիչների խախտման համար: Բացի այս, պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի եւ չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել եւ շրջանառության դրել: Այսինքն` նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:

Այսպես, պարզվում է, որ բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:

Իսկ, ահա, հեռուստաընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելn առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Ի դեպ, հեռուստաընկերության հետ կապված պահանջը ուժի մեջ կմտնի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս