Գյուղերում բացակայում են կոյուղու համակարգերը. Տավուշում՝ խմելու ջրի խնդրի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի գյուղերում առկա է խմելու ջրի մատակարարման խնդիր: Ի տարբերություն մարզի 5 քաղաքների,որտեղ խմելու ջրի մատակարարումը իրականացնում է «Վեոլա ջուր» ընկերությունը՝ գյուղական բնակավայրերում ջրամատակարումն իրականացնում են համայնքապետարանները:  Գյուղերում ջրամատակարաման համակարգերը տասնամյակների հնություն ունեն, դրանց խողովակները մաշված են, շատ տեղրում՝ փտած:

Գյուղերում բացակայում են կոյուղու համակարգերը: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ 2019թվականին Իջեւանի տարածաշրջանի Սեւքար համայնքում սուբվենցիոն ծրագրով, 47,6 միլիոն դրամով կատարվել է խմելու ջրագծի ներքին ցանցի շինարարություն:

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով անցյալ տարի 206,5 միլիոն դրամով խմելու ջրագծերի արտաքին եւ ներքին ցանցերի կառուցման աշխատանքներ են իրականացվել մարզի Զորական, Դեբեդավան, Չինարի, Գետահովիտ, Սարիգյուղ, Աչաջուր, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերում:

2019թ.մարզի համայնքների ֆոնդային բյուջեներով համայնքների խմելու ջրի համակարգում կատարվել են 142,3 միլիոն դրամի աշխատանքներ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս