Ես վստահ չեմ, որ այդ բանավեճն արդյունավետ կլինի. Ռուբեն Մելիքյանը՝ Սուրեն Պապիկյանի հետ բանավիճելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել բանավիճել «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչների հետ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվել է, թե արդյոք նա պատրա՞ստ է բանավիճել «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ:

«Հարգանքով եմ վերաբերվում Սուրեն Պապիկյանին, միաժամանակ պետք է ասեմ, որ մենք իրավական կողմն ենք ներկայացնում այս գործընթացին, և այս հանգամանքը նվազեցնում է բանավեճի բովանդակային հետաքրքությունը: Սուրեն Պապիկյանը կարող է ներկայացնել քաղաքական նկատառումներ, ես՝ իրավական, համենայնդեպս այս պահի դրությամբ: Ես վստահ չեմ, որ այդ բանավեճն արդյունավետ կլինի և ամենայն հարգանքով չեմ կարող այս պահին վերջնական մոտեցում ձևակեպել»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս