ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը Հայաստանում կհետաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով։ Եվ այս մասով համապատասխան նախագիծը կքննարկվի կառավարության վասվա նիստում:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետությունը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին:

«Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Համաձայն ՙՀՀ՝ ՙԵվրասիական տնտեսական միության մասին՚ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՚ պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:

Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՙՀՀ՝ ՙԵվրասիական տնտեսական միության մասին՚ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՚ 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների», – նշված է հիմնավորման մեջ

։




Լրահոս