ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ քարոզարշավ են իրականացնելու նաեւ այն պաշտոնյաները, որոնք մարզից են, բայց Երեւանում պաշտոնի են նշանակված, եւ այն անձինք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, բայց կարողացել են շատ ձայներ հավաքել:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող կուսակցության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, եւ շատերն այնքան էլ չեն համակերպվել այն որոշման հետ, որ քարոզարշավի իրականացման համար գլխավոր դերերում լինելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Եվ վերջիններս նաեւ «կոնտրոլի» տակ են պահում գրեթե բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են այս ընթացքում՝ հանրաքվեի կազմակերպման հետ կապված: Նշենք, որ Փաշինյանը Երեւանի հետ կապված հարցերն է լուծում, իսկ Սիմիդյանն էլ մարզերն է իր հսկողության տակ պահում: Երեկ ողջ օրվա ընթացքում Սիմիդյանն ու Փաշինյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս