Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-գրել է Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով՝ Covid-2019-ով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել էր երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը նախօրեին Վրաստան է այցելել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Նա անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:




Լրահոս