Բախումներ Հնդկաստանում. կա 32 զոհ ու 200 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել Է 32-ի: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը` վկայակոչելով քաղաքի հիվանդանոցների աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել Է ավելի քան 200 մարդ, տուժածների թվում կան երեխաներ: Ավելի վաղ հաղորդվել Էր 23 զոհվածի մասին: Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը 16 մարդու Է ձերբակալել փետրվարի 24-ին սկսված զանգվածային անկարգությունների գործով: Մինչդեռ ընդդիմությունը պահանջել Է ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրաժարականը «անկարգություներին դիմակայելու անկարողության» համար:

Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս