Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց 2019 թվականի գործունեությունը։ Ամփոփումը հաստատվեց եւ առաջիկայում պետք է ներկայացվի նաև Ազգային ժողովի դատին։
«Գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,2 տոկոս։ Մշակող արդյունաբերությունը աճել է 19 տոկոսով՝ դառնալով տնտեսության առաջատար ճյուղը։ Մենք Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերող երկիր, և այստեղ հանքային արդյունաբերությունը հաշվարկված չէ, խոսքը մշակվող արդյունաբերության մասին է», – նշեց նա։
Ապա վարչապետը նաև մանրամասը ներկայացրեց մյուս ոլորտներում արձանագրված փոփոխությունները։
Մանրամասները՝ տեսանյութում