ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շանթի Յուրայի» եղբայրը դիմել է ոստիկանություն. ինչ է կատարվում եղբայրների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շանթ» ընկերության սեփականատերեր Վարշամ և Մանվել Ղարիբյան եղբայրների երրորդ եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը դիմել է ArmLur.am-ի խմբագրություն:

Սամվել Ղարիբյանի խոսքով՝ իր երկու եղբայրները՝ Վարշամ և Մանվել Ղարիբյաններն, իրեն զրկել են ժառանգությունից, և նա արդեն 15 տարի է ապրում է վարձակալական  հիմունքներով:

«Դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իմ գործը ուղարկել է ոստիկանություն, հիմա նյութեր են նախապատրաստվում, ինձ ժառանգությունից զրկելու, ինձ իրենց թշնամին համարելու համար: Երկու եղբայներս իրար հետ թշնամի են, ոչ մի ձև չեն ուզում ինձ հետ խոսել»,-պատմել է Սամվել Ղարիբյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում խնդրում է, որպեսզի իրեն օգնության ձեռք մեկնեն, թեկուզ ժամանակավոր կացարանով, քանի որ իր «միլիոնատեր» եղբայրներն իրեն վռնդել են և զրկել ունեցվածքից:

Հիշեցնենք, որ «էլիտ Շանթ»-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանը տարիներ առաջ հայտնվել էր աղմկալի միջադեպի կենտրոնում:

Ինչպես հայտնի է, 2017թ. դեկտեմբերի 15-ին իրավապահները հայտարարեցին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի տան վրան:

Ղարիբյանի տանը սպանվել էր Աջափնյակի բնակիչ Գեւորգ Սարգսյանը, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով ներխուժել էր Ղարիբյանների բնակարան, տանեցիների հետ վեճի ժամանակ մահացու վնասվածքներ ստացել: Ըստ տարածված լուրերի` սպանվածը գործարարի հետ պարտք ու պահանջի խնդիր է ունեցել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս