Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերվարչության կապիտանը։ Նույն սկզբունքով, ՊԵԿ նախագահին առաջարկում եմ փոխառել առողջապահության նախարարության լավագույն փորձը, եւ Բագրատաշենի մաքսատան տնօրեն նշանակել ինֆեկցիոնիստի»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: