Հատուկ քննչական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած շաբաթ նախաքննական այդ մարմինը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՔԾ-ն հայտնել էր` 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներնումիջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը թաքցնելու համար ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը, 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ուցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:
Վերը նշված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետՆերսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել:
Եվ, ահա, իրավապահ մարմիններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմինը սույն քրեական գործով անցնող մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հրավիրել է հարցաքննության եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Ի պատասխան այս հարցադրման՝ Ալիկ Սարգսյանը ՀՔԾքննիչին հայտնել է, թե ինչուպետք է համաձայնի: Նա քննիչինհիշեցրել է, որիր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունքտվել, ինչ է հայտնել քննիչներին, դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ, ու այսքանից հետոինչուպետք է համաձայնի հարուցված քրեական գործով վաղեմության ժամկետի կիրառմանը:
Ահա այսպիսի հիմնավորմամբ, ըստտեղեկությունների, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է, որիր նկատմամբ հարուցված քրեական գործով վաղեմության ժամկետ կիրառվի, եւ գործը կարճվի այդ հիմքով: Ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾքննիչներն այս գործով անգամ չեն էլ հարցաքննել: Իսկինչո՞ւ. ակնհայտ է, որ եթե նրան հարցաքննեին, ապա հերքելու էր իր դեմ ցուցմունք տված անձի կամ անձանց խոսքերը, ինչը իրավապահ մարմիններին այդքան էլ ձեռնտու չէ: Ստացվում , որ այս գործով նախաքննական մարմինը հայտնվել է խնդրի առաջ:
Բանն այն է, որսույն քրեական գործով անցնող մյուս մեղադրյալները, օրինակ՝ ոստիկանության պաշտոնյաներից ոստիկանության նախկին պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանը, արդեն համաձայնել է, եւ նրա մասով հարուցված քրեական գործը կկարճվի: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով եւս կարճման գործընթաց է գնում, սակայն Թամամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որիրենչեն կանչել ՀՔԾ. երբ կանչեն, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: ՀՀ ոստիկանապետ եղած տարիներից, թերեւս, նրա մոտ այս վատ սովորույթը մնացել է: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու համար տեղեկության իսկությունը, թե արդյոք վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կա, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին. «Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չկա, գործով նախաքննությունը շարունակվում է»:
Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ամենաուշագրավը: Ըստ էության, եթե վերոնշյալ մարդիկ համաձայնում են նախաքննական մարմնի` ՀՔԾ-ի առաջարկած տարբերակին, եւ հարուցված քրեական գործը, վաղեմության ժամկետ հիմքով, կարճվում է, ստացվում է` նրանք մեխանիկորեն ընդունում են մեղադրանքը, որ պաշտոնեական կեղծիք են թույլտվել:
Այսինքն՝ ընդունում են իրենցմեղքը: ՀՔԾ-ն էլ այս քայլով կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործեր են հարուցել: Ընդհակառակը, նրանք հանգիստ կարող են ասել՝ ահա, խնդրեմ, կոնկրետ մարդիկ ընդունեցին իրենցմեղքը, եւ նրանց մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով, դեռ ժամանակը ցույց կտա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան