Բողոքի ակցիա Մեծ Այրումում. բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝  Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հողով բարձված բեռնատարների հողը տեղափոխել «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնել պոչամբարի պատվարը։

Խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մեծ Այրումի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնակիչներն արդեն ճանապարհը բացել են:

«Խնդիրը դեռևս սովետական տարիներից է առկա: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենի հետ հեռախոսազրույց ունեցա, որոշվեց ճանապարը բացել: Այս պահին սպասում ենք, որ նա Երևանից վերադառնա, և բնակիչների հետ միասնին քննարկենք և այս հարցին, որպեսզի վերջնական լուծում տանք»,-ասաց Մեծ Այրումի համյանքի ղեկավարը:

Արկադի Թամազյանի խոսքով՝ քննարկաման հստակ օր դեռևս չեն որոշել: Առաջիկայում պարզ կլինի:

Լուսանկարը՝ hraparak.am-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս