Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստանի» հետ միասին դատի են տվել ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:
Որպես պահանջ՝ նշված է՝ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանություն»: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել:
Բանն այն է, որ Զուրաբյանը մոտ 1 ամիս առաջ հարցազրույց էր տվել «Առաջին լրատվական»-ին եւ խոսելով ԼՀԿ-ի մասին՝ ասել, թե կուսակցության հիմնադիրներն այլ մարդիկ են, եւ ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտն է: ԼՀԿ-ն պահանջում է հերքել հայտարարությունը և գումարային փոխհատուցում չի պահանջում։