
Այսօր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում որոշ աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում (հատուկ դեղորայքային ռեժիմը խախտելու, պացիենտից գումար պահանջելու և վերցնելու, աշխատանքային ժամին տեղից բացակայելու, ինչպես նաև աշխատաժամին քնելու, պացիենտների, նրանց հարազատների ներկայությամբ անպատշաճ բառապաշար կիրառելու և այլնի համար) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց:
Տվյալ գործընթացին աշխատակիցներն արձագանքել են էմոցիոնալ կերպով, սուբյեկտիվ ընկալումներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մասնավորապես` Սրտաբանական բաժանմունքում աշխատանքները որևէ պահի չեն խաթարվել և շարունակվում են բնականոն հունով»: