
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր լրացավ ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչեւ փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, սակայն դիմողներ չեղան: