Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում
Երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Գ. Սարգսյանն իր վարած DAF մակնիշի կցորդիչով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնի»-ի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել էր:
ՀԱՐՑ. Ի՞նչ տեւողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
Ելենա Պողոսյան (32 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝
1) 140 oր (70 oր՝ հղիության, 70 oր՝ ծննդաբերության),
2) 155 oր (70 oր՝ հղիության, 85 oր՝ ծննդաբերության)՝ բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 oր (70 oր՝ հղիության, 110 oր՝ ծննդաբերության)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ հերթականությամբ:
ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է կազմակերպվել ուսանողի փոխատեղումը:
Լիլիթ Գրիգորյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:
Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում՝ (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
շարունակելի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղափոխման կարգը ներկայացված է պարզ: Պետք է ծանոթանալ եւ գործել՝ ըստ սահմանված կարգի: