Հայտնի է` ինչից է մահացել «Աստղիկ» ԲԿ-ում գտնվող քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կուրեր էին տարածվել, թե «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի քաղաքացի՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Սակայն ԲԿ-ն հերքել էր լուրը և տեղեկացրել, որ այսօր մահացած անձը ՀՀ քաղաքացի էր և նրա լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ հայտնի չէին:

Եվ ահա, Armlur.am-ի տեղեկություններով, այդ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Մեր տեղեկություններով, նրա մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը:

Հավելենք, որ հաղորդագրություն էր տարածել նաև բժշկական կենտրոնը և գրել.

Այսօր մամուլում մեծ արձագանք գտավ Աստղիկ բկ-ում երկկողմանի թոքաբորբից գրանցված մահվան լուրը՝ զանազան խեղաթյուրված տարբերակներով։ Մամուլի ներկայացուցիչներն անհանգստացած զանգահարում էին՝ ճշտելու՝ արդյոք անձը վարակված էր կորոնավիրուսով։ Հասկանալի է ԶԼՄ- ների անհանգստությունը, այդ իսկ պատճառով պաշտոնապես հայտարարում ենք՝
ԱՆՁԸ ՎԱՐԱԿՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ։
Շնորհակալ ենք բոլոր այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր կարևորեցին լուրը ճշտել հենց Աստղիկ բկ-ից՝ խուսափելով ապատեղեկատվության տարածումից։




Լրահոս