ՈՒԵԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին մեկնարկող 12 քաղաքներում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկին քիչ ժամանակ է մնում: Ֆուտբոլային գլխավոր ստուգատեսներից մեկը այս ամռան սպորտային ֆանտաստիկ իրադարձություններից մեկն է: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է Ձեզ ներկայացնել մասնակից հավաքականներին եւ նրանց շանսերը:

Այսօր հերթը անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգսի գլխավորած Ուելսի հավաքականինն է:
«Վիշապներ»-ն ընդգրկված են A խմբում եւ կմրցեն Թուրքիայի, Շվեյցարիայի եւ առաջնության գլխավոր ֆավորիտներից Իտալիայի հետ: Միանշանակ բարդ խումբ է եւ այստեղից դուրս չգալը կարող է «ստրեսային» լինել միայն ու միայն «Սկաուդրա Աձուրայի» համար: Եթե մի պահ մոռանանք իտալացիներին, ապա կարող ենք ասել, որ մյուս երեք հավաքականները ունեն հավասար շանսեր փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար: Ուելսի հավաքականը «ԵՎՐՈ-2016»-ի իսկական բացահայտումներից մեկն էր. 4 տարի առաջ նրանք կարողացան հասնել մինչեւ կիսաեզրափակիչ՝ ճանապարհին հաղթելով նաեւ ահ ու սարսափ ներշնչող Բելգիային: Եզրափակչում ուելսցիները զիջեցին ապագա չեմպիոններին՝ պորտուգալացիներին: Այդ հրաշալի մրցաշարից անցել է 4 տարի, եւ Ուելսը այս անգամ նույնպես Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում է: Թիմում կան փոփոխություններ, կան նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ եւ, իհարկե, նոր սպասումներ: Ինչպես 4 տարի առաջ, այնպես էլ հիմա Ուելսի ազգային հավաքականի գերագույն օղակը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն է, ով այն Բեյլը չէ, ինչ տարիներ առաջ, բայց միեւնույնն է, իր հավաքականի առաջատարն է:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլը Ուելսը անցկացրեց լավ եւ E խմբում վաստակած 14 միավորով կարողացավ գրավել երկրորդ տեղը ու վաստակել եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Նախընտրական փուլում Ուելսի հավաքականի լավագույն ռմբարկուները 3-ն էին՝ Գարեթ Բեյլը, Աարոն Ռեմսին եւ Կիեֆեր Մուրը՝ խփած 2-ական գոլերով:
Իհարկե դեռեւս պարզ չէ՝ որ ֆուտբոլիստներին հավաքական կհրավիրի Ռայան Գիգսը, բայց միանշանակ կան խաղացողներ, որոնք անձեռնմխելի են: Այդպիսիների շարքին են դասվում նույն Աարոն Ռեմսին, Գարեթ Բեյլը, «Տոտենհեմի» պաշտպան Բեն Դեյվիսը, «Ստոկ Սիթիի» ֆուտբոլիստ Ջո Ալենը, «Բորնմութի» կիսապաշտպան Հարի Ուիլսոնը եւ «Մանչեստեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստ Դենիել Ջեյմսը: Այս ֆուտբոլիստների համագործակցությունն է հենց Ուելսի հավաքականի հաղթանակի բանալին: Գիգսը դեռեւս փորձառու մարզիչ չէ, բայց ստանձնելով հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ նա կարողացավ թիմին հասցնել «ԵՎՐՈ-2020»-ի եզրափակիչ փուլ: Ռայան Գիգսը ամենասկզբում արժանացավ շատ քննադատությունների, հիմա էլ կան այդպիսիները, որոնք չեն վստահում նրան, բայց դա արդեն էական չէ, քանի որ բոլոր մեծագույն մարզիչներն էլ սկզբում արժանացել են նման վերաբերմունքի: Գիգսը դեռ սկսնակ է, բայց մոռանալ պետք չէ՝ նա խաղացել է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկի՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ, իսկ խաղալ լեգենդար շոտլանդացու ձեռքի տակ եւ չսովորել ոչինչ, անհնար է. այդպիսիներին վռնդում էր Սըրը: Անշուշտ, Ուելսի համար խմբից դուրս գալն էր մեծ ձեռքբերում եւ հաղթանակ կլինի, բայց չենք մոռանում նաեւ հայտնի խոսքի մասին՝ ախորժակը բացվում է ուտելիս:
Այդպես եղավ նաեւ 2016-ին. ինչու՞ ոչ, կարելի է կրկին փորձել: Հենց այն փաստը, որ Ուելսին եւ Գիգսին ոչ մեկը մահապատժի չի ենթարկի խմբից դուրս չգալու համար, «վիշապների» գլխավոր զենքն է: Նրանք կխաղան ազատ, առանց լարվածության եւ կկարողանան ցույց տալ այն, ինչին ընդունակ են: Իհարկե, խոսք գնալ անգամ չի կարող, որ Ուելսը կարող է հաղթել «ԵՎՐՈ»-ն, դա արդեն ֆանտաստիկայի ժանրից կլինի, բայց մինչեւ քառորդ եզրափակիչ հասնելը այդքան էլ անիրագործելի չէ:
Բոլորս հիշում ենք Գարեթ Բեյլի ծաղրանքը՝ ուղղված «Ռեալ»-ին: Բեյլի համար արդեն մոտենում է ժամանակը՝ ապացուցելու, որ իր համար առաջնայինը իր ազգային հավաքականն է:
Ուելսը «պինդ կորիզ է» եւ կարող է անակնկալ մատուցել ու շոկի ենթարկել ողջ Եվրոպան:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿՈՒ ՉՎԵՐԹ  ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ
Armenia Airways ավիաընկերությունը փետրվարի 28-ին երկու չվերթ կիրականացնի. երկու թռիչքներով իրանցիները կարող են հեռանալ Հայաստանից, ՀՀ քաղաքացիները` վերադառնալ հայրենիք: Կորոնավիրուսից խուսափելու համար ուժի մեջ է մտել Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակելու կառավարության որոշումը: Իրանից թույլատրվում է միայն բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան, ընդ որում՝ մեքենայում կարող է լինել միայն երկու հոգի՝ վարորդն ու նրան փոխարինող վարորդը: Սահմանը բաց է մնում նաեւ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար: Թեհրան-Երեւան երեկվա չվերթը չեղյալ է հայտարարվել, Մեղրիի անցակետն էլ փակվել էր կեսօրից:

 

 

 

ԶԱԽԱՐՅԱՆԻ  ԱԶԳԱԿԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է. կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Այս ընթացքում Կադաստրի կոմիտեում բազմաթիվ թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:
Մոտ օրերս միասնական ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ էր հայտարարվել, որի համար ներկայացվել էր 8 հայտ, որից միայն 7-ն է մասնակցել մրցույթին, եւ հաղթող է ճանաչվել մեկը: Ի դեպ, հայտ ներկայացնողներից մեկն էլ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է եղել: «Հաղթող ճանաչվել է Սարգիս Արամյանը, նախկինում Աշտարակի մարզային միասնական ստորաբաժանման ղեկավար է աշխատել. մարզային ստորաբաժանումը լուծարվեց, ինքը ազատվեց, բայց հիմա առաջին փուլով հաղթող է ճանաչվել, երկրորդ փուլը՝ հարցազրույցը, այսօր է կայացել, եւ նա հաղթող է ճանաչվել»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել է Կադաստրի պետական կոմիտեի՝ աշխատանքից ազատվածների կազմակերպած ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սարգիս Արամյանը Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ազգականն է:




Լրահոս